-
30.11.2012|
11:38
Հայկական ծանրամարտի ընթացիկ մարզական տարվա ավարտական մրցելույթը իսրայելական Էյլաթ քաղաքում նոյեմբերի քսանիննին մեկնարկած Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունն է, որին, ինչպես մեկ ամիս առաջ ավարտված ուսանողության համաշխարհային երրորդ խաղերի պարագայում էր, հանրապետությունը մասնակցում է բացառապես տղամարդկանց հավաքականներով:
-
30.11.2012|
11:36
Նոյեմբերի քսանյոթին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի վաթսունութ երկիր` շուրջ 650 մասնակցով:
-
30.11.2012|
11:33
Pluri Consultoria գործակալությունը հրապարակել է ամենաշատ վարձատրվող ֆուտբոլային մարզիչների ցուցակը: Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ղեկակալը:
-
30.11.2012|
11:19
Երևանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը հաղթական ավարտ ունեցավ մեր ընտրանու համար: Երեկոյան հատվածում ռինգ ելան 49 կիլոգրամ քաշային Հայրիկ Նազարյանն ու 64 կգ քաշային Գոռ Երիցյանը:
-
29.11.2012|
19:34
Հայաստանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր պատվիրակներից մրցելույթ էին ունենալու չորսը:
-
29.11.2012|
17:35
Բրազիլական ֆուտբոլի համադաշնության ղեկավարությունն այսօր Բրազիլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնին է նշանակել Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին:
-
29.11.2012|
15:06
Հետխորհրդային տարածքում կրկին սկսել է միս ու արյուն առնել ԱՊՀ երկրների միացյալ ֆուտբոլային առաջնություն անցկացնելու գաղափարը: Ընդ որում, գաղափարը շարժման մեջ են դրել երկրներ, որոնք անհամեմատ զարգացած ֆուտբոլային տնտեսություն ու դրա զարգացմանը նպաստող հարակից ռեսուրսներ ունեն:
-
28.11.2012|
17:01
Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի միջազգային մրցաշար կազմակերպելու առաջարկով: Այս առնչությամբ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռազիմովն ասել է, թե ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե ադրբեջանցի բոլոր հյուրերը կարողանան անվտանգ պայմաններում մասնակցել մրցաշարին:
-
27.11.2012|
12:18
Նոյեմբերի տասնմեկից Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի առաջնությունը մոտ է հանգուցալուծմանը: Եզրափակիչ են դուրս եկել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան ու բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան, ովքեր կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթել են չինուհի Ցզյուի Վենցզյունին ու հնդկուհի Հարիկա Դրոնավալիին:
-
27.11.2012|
12:07
Ավարտին մոտեցող մարզական տարին արդեն ի մի է բերում արդյունքները, առանձնացնում աչքի ընկածներին: Առաջիններից մեկը սույն հարցում որոշարկվեց Բարսելոնում կայացած հանդիսության ժամանակ: